Tert.am–ը գրում է.

Քենիա կատարած երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է երկրի ղեկավար Ուհուրու Քենիատայի, նրա տիկնոջ և այլ պաշտոնատար անձանց  հետ:

Ինչպես հաղորդում է  Russia Today-ը` նախագահների հանպատրաստից պարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի այցելության առթիվ ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել տեղի Sauti Sol երաժշտական խումբը:

Առաջինը պարելու է դուրս եկել Օբաման, որին էլ միացել է Քենիայի նախագահական զույգը և միջոցառման այլ հյուրեր: Նրանք կատարել են ավանդական քենիական պար, որից հետո Օբաման երգել է մեկ այլ հնչող ստեղծագործության բառերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել