Tert.am–ը գրում է.
Քենիա կատարած երկօրյա այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարել է երկրի ղեկավար Ուհուրու Քենիատայի, նրա տիկնոջ և այլ պաշտոնատար անձանց հետ:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը` նախագահների հանպատրաստից պարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի այցելության առթիվ ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել տեղի Sauti Sol երաժշտական խումբը:
Առաջինը պարելու է դուրս եկել Օբաման, որին էլ միացել է Քենիայի նախագահական զույգը և միջոցառման այլ հյուրեր: Նրանք կատարել են ավանդական քենիական պար, որից հետո Օբաման երգել է մեկ այլ հնչող ստեղծագործության բառերը: