Ինչպե՞ս է պետական իշխանությունը շեղում հասարակությանը ի շահ իրեն
Անձի գաղտնի հարկադրանք

▶Նախ և առաջ ստիպեք ձեր զրուզակցին բուռն կերպով ինչ-որ բան ցանկանալ: Նա, ով կկարողանա այդ անել, կնվաճի ողջ աշխարհը, իսկ ով չի կարողանա` կմնա մենակ:
-Հարի Ա. Օվերսթրիթ

Հասարակական վերահսկողության հիմնական տարրը դա տեղեկատվական տարածությունը անընդհատ հագեցնելու և անարժեք հաղորդագրությունների միջոցով մարդկանց ուշադրության շեղումն է կարևորագույն խնդիրներից և որոշումներից՝ ընդունված իշխող քաղաքական եւ տնտեսական շրջանակների կողմից: Ուշադրություն շեղելու հնարքը բավական կարևոր է, նրա համար, որպեսզի հնարավորություն չտրվի քաղաքացիներին ստանալ կարևոր գիտելիքներ գիտության ոլորտից՝ տնտեսագիտությունից, հոգեբանությունից և կիբեռնետիկայից, նեյրոկենսաբանությունից և այլն: 
Անընդհատ շեղել քաղաքացիների ուշադրությունը իրական սոցիալական խնդիրներից, ուշադրություն գրավելով այն թեմաներին, որոնք էական նշանակություն չունեն: Հասնել նրան, որ քաղաքացիները միշտ ինչ-որ բանով զբաղված լինեն և ժամանակ չունենան մտածելու համար:

Միջանձնային մանիպուլյացիայի օպերացիոն կողմը որոշվում է մանիպուլյատորի վարպետության միջոցով, ինչպես նաև ուղղակի նշվում է հոգեկանի և վարքի մեջ մտցված «բռնությունը» և «կպչունությունը»: Միաժամանակ չի նշվում հասցեատիրոջ հոգեկանի վարքագծի փոփոխման բռնի և ոչ բռնի հարկադրանքի տարբերությունները: 
Կարելի է բավանին հիմնավորված եզրակացնել , որ մանիպուլյացիան կիրառվում է հետևյալ փոխաբերական իմաստներով` 

1.Որպես յուրահատուկ մոտեցում սոցիալական փոխազդեցությանը և ղեկավարմանը, որոնք պահանջում են տարբեր ձևերի և մարդկանց գաղտնի հարկադրանքի միջոցների ակտիվ կիրառում: Այս նշանակությամբ մանիպուլյացիան և մանիպուլյատիվ մոտեցումը փոխարինվում են «Մաքիավելիզմ» տերմինով, որպես քաղաքական գործունեության ձև, որը չի անտեսում ոչ մի միջոց իր նպատակին հասնելու համար :
Մասսայական կոմունիկացիոն միջոցների և քաղաքական միջոցառումների նկատմամբ դրա կիրառումը նշանակում է գործողություններ, որոնք նպատակամղված են կարծիքների ծրագրավորմանը, մասսայի նպատակների և բնակչության հոգեկան վիճակին: Նման ակցիաների վերջնական նպատակը բնակչության վերահսկումն ու կառավարումն է:
2.Մանիպուլյացիան կիրառվում է որպես հոգեբանական ներգործության յուրահատուկ տեսակ: Այս իմաստով օգտագործվում են ‘«մանիպուլյատիվ ներգործություն», «հոգեբանական մանիպուլյացիա», «հասարակական կարծիքի մանիպուլյացիա», «հասարակական գիտակցության մանիպուլյացիա», «միջանձնային մանիպուլյացիաներ», «անհատի սոցիալ-քաղաքական մանիպուլյացիաներ» եվ այլ հասկացությունները:
3. Մանիպուլյացիայի հասկացությունը օգտագործվում է անձի գաղտնի հարկադրանքի մատնանշման որոշակի կազմակերպական ձևերի, ինչպես նաև անհատի վրա գաղտնի հոգեբանական ազդեցության տարբեր միջոցների և կայուն հնարքների կիրառման համար:
Ընդ որում,կարելի է առանձնացնել պարզ` ‘’միակտային’’ և բարդ մանիպուլյացիաներ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել “մանիպուլյացիոն խաղեր”: Այլ կերպ ասած, մանիպուլյացիայի գործընթացը կարող է երկար տևել և հանդիսանալ անհատի վրա մանիպուլյացիոն ներգործության բազմափուլային ընթացակարգ:
• Այն կարող է հարաբերականորեն պարզ լինել`ներառելով շփման միակտային շրջան (մանիպուլյացիոն ներգործության կիրառման մեկ կամ մի քանի հնարքների օգտագործմամբ): 
• Կարող են նաև լինել բարդ և ընդգրկել բազմաթիվ մանիպուլյատիվ հնարքներ, որոնց գործողություններն ուղղված են դեպի անհատի բազմատեսակ հոգեբանական մեխանիզմները (որոշակի ժամանակահատվածներում և փոխազդեցության տարբեր իրավիճակներում դրանց աստիճանական իրականացմամբ): Այսպիսով, բարդ մանիպուլյացիան ունի սեփական ժամանակային, տարածական և սոցիալ-կազմակերպչական կառույցներ:
Ինչպես նշվեց, անհատի գաղտնի հարկադրանքի բարդ և կայուն կազմակերպական ձևերը կարող են ինքնուրույն հասկացություններ լինել. դրանցից են, օրինակ, քաղաքական խաղերը, հոգեբանական օպերացիաները, մանիպուլյատիվ, ինֆորմացիոն-պրոպոգանդական և ինֆորմացիոն-գովազդային արշավները և այլն: Տվյալ դեպքում ‘’մանիպուլյացա’’ հասկացության ներմուծումը հնարավորություն է տալիս վերլուծության ժամանակ տարանջատել անբարեխիղճ գովազդը և պրոպագանդան` հասարակությանն անհրաժեշտ ինֆորմացիայի հրապարակային հաղորդումից:
Բացի դրանից, դրանց կիրառման հատուկ միջոցների, կայուն համադրությունների, օգտագործման կազմակերպման և պայմանների մատնանշման համար կարող են կիրառվել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են “մանիպուլյացիոն հնարքները”, “մանիպուլյացիոն տեխնիկաները”, “մանիպուլյացիոն տեխնոլոգիաները” և այլն:

P.S.:

Մանիպուլյացիայի միջոցով հոգեբանական ազդեցության հնարքները և ձևերը չեմ նշում` ելնելով հոգեբանի էթիկայի և կոնֆիդենցիալության նկատառումներից: 
Սակայն վստահությամբ կարող ենք փաստել, որ այսօր ցանկացած պահի մենք բոլորս ենթարկվում ենք ամենատարբեր մանիպուլյացիաների, մասնավորապես հեռուստատեսային գովազդ, ինտերնետային գովազդ, անոնսներ, գովազդային վահանակներ, տպագիր մամուլ, լոզունգներ, թևավոր խոսքեր, քաղաքական, գովազդային (օր.` Treasure Reclamation), բառախաղեր և այլն, PR, PROMO արշավները, հայտնի և ազդեցիկ մարդկանց ներգրավումը այդ գործընթացում, որոնք միավորվում են Propaganda, Հոգեբանական օպերացիա, Մանիպուլյացիա, Ագրեսիվ Մարքեթինգ, Հոգեբանական ագիտացիա և նմանատիպ այլ հասկացություններով:

ՄԱՍ 1-ը` այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել