Իրանի միջուկային զենքի ձեռքբերումը կարագացնի տարածաշրջանում պարսկական հեգեմոնիայի ստեղծումը, իսկ ամենավտանգավոր բանը, որին կարող է հանգեցնել՝ Մերձավոր Արևելքում ատոմային մրցակցություն սկսելն է: Դե դժվար չէ կռահել, որ եթե Իրանն ունեցավ միջուկային մարտագլխիկներ, նրա ներկա մրցակից և ապագա պոտենցիալ մրցակից տերությունները, ազգային անվտանգությունից ելնելով, կսկսեն իրենց էներգետիկ ոլորտը նաև ռազմական նպատակներով օգտագործել:
Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնքված պայմանագրի վերաբերյալ թերթերն այնքան շատ են գրել, որ անհայտ բան չի մնացել: Այնուամենայնիվ, ոչ բոլորն ունեն տարրական և ճիշտ պատկերացում միջուկային մրցակցության մասին, որը որոշ չափով առնչվում է ստեղծված իրավիճակի հետ:
Միջուկային մրցակցության ժամանակ յուրաքանչյուր կողմ աշխատում է միջուկային մարտագլխիկներ ստեղծելուց բացի ունենալ հզոր հակահրթիռային պաշտպանություն, որը կարող է չեզոքացնել N քանակությամբ մարտագլխիկ, բնականաբար հակառակորդը ձգտում է ունենալ առնվազն N+1 քանակությամբ պատրաստի վիճակում գտնվող միջուկային հրթիռ: Սակայն պետք է նաև հասկանալ, որ թշնամին կարող է մեկ ատոմային ռումբի հարվածից առաջացած կորուստների հետ հաշտվել և շարունակել պատերազմել, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հակամարտող կողմ միշտ ձգտում է ունենալ N+X քանակությամբ հրթիռ, որտեղ X-ը պատրաստի վիճակում գտնվող այն քանակությամբ միջուկային զենքն է, որը կարող է թշնամու պատերազմը շարունակելու կարողությունը լրիվ ոչնչացնել, եթե հաշվի չառնենք հակահրթիռային պաշտպանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել