Այսօր՝ ժամը 16:30-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտ
Եվրոպա լիգա, Որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Շիրակ»-ԱԻԿ:
Մեր ակումբին անհրաժեշտ է երկու գնդակի տարբերություն լրացնել, բայց այնպես, որ մենք անցնենք հաջորդ փուլ: Այո, մենք շատ ծանր դրության մեջ ենք հայտնվել, մեր մեկնարկային կազմում չեն լինելու առաջին խաղում հեռացված մեր երեք ֆուտբոլիստները, բայց այդուհանդերձ, վստահ եմ, գյումրեցիներն իրենց կամքի, թասիբի հաշվին անելու են ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի փառքով դուրս գան այս իրադրությունից: Հաջողություն եմ մաղթում Բիչախչյանի սաներին, առաջ, տղաներ, ամբողջ ազգը մեկ մարդու նման այսօր լինելու է ձեր կողքին:
Վստահ եմ՝ հաջորդ մաղթանքս լինելու է հունական ակումբի հետ դիմակայության ժամանակ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել