ԵՎՐՈՊԱՅԻՑ ՄՆԱՑ ՄԵՆԱԿ ՋԻՆՍ ՀԱԳՆԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, և արդեն կազմավորվում է հայ ազատականության ինքատիպ գիտակցությունը:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երկարաձգման հիմնական խնդիրը եղել է եվրոպական արժեքների դավանաբանությունը մեզանում:
Ձգձգվում է, քանի դեռ մենք ազգովի գրանտային հոգեկերտվածք ենք ստանում ու լսում իրենց:
Գոնե պետք է նախ հասկանալ, թե սա ինչ աղանդ է, և ինչ են ուզում բոլորից (վստահ եմ, որ քչերը գիտեն, թե ինչ է եվրոարժեքը, և այն, ինչ ընդունում են որպես այդպիսին, կարող է ցանկացած հասարակություն ինքն իր մեջ ունենալ. Սինգապուրը ԵՄ անդամ չի դառնալու)։
Այս ամենն էր, որ տարավ սուտ բանակցությունների ու ներհասարակական քննարկումների (ուժեղը միշտ ճիշտ է)։
Այս փաստն է, որ հաշվի չի առվում Ադրբեջանի կողմից և հանդիպման ժամանակ դառնում մեր սպայի կացնահարման պատճառ։
Այստեղից է, որ արտահանձնեցին Կացին ախպորը։
Եվ վերջապես իրենք են, որ երկար Փինոքիոյի քթերը խոթում են ու ասես չեն թողնում հարցերը կարգավորել: Պատկերացրեք՝ երեք կողմերը բանակցում են խաղաղության համար:

Մինչ մենք ազգովի սերունդ ենք դաստիարակում Եվրոպայի համար, թույլ տալիս ուրանալ մեր ազգայինը, և տարատեսակ գենդեռաստություն, Եվրոպան պնդում է՝ կրակեք, բայց նավթի հանքին չդիպչեք, և հարց.
- Ի՞նչ է, մեր մեջ մենք չե՞նք կարող զարգանալ։
Քանի՞ անգամ է ավելացել առևտուրը ԵՄ հետ։
Ինչի՞ են իր օգնությունները մենակ փողի տեսքով, ու ոչ մի գաղափարական աջակցություն ցույց չեն տալիս։
Եվ առհասարակ՝ էլ ինչքա՞ն ենք ազգը պատառոտելու հանուն ուրիշների։
Եվրոպայից մնաց մենակ ջինս հանգնելու ազատությունը, և մի տասը տարի հետո նոր մենք գաղափարապես կկազմավորվենք՝ որպես էս մոլորակի լիիրավ մասնիկ (դեռ աղբ կա մեր գաղափարներում, որը պետք է Աքիլեսյան ախոռի պես լվանալ)։
Արջատերերի կղզի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել