Tert.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաղորդել է, որ նա դեմ չէ իսպանացի հարձակվող Պեդրոյի հեռանալուն, եթե ցանկացողները վճարեն 30 մլն եվրո։ Հենց այդքան է կազմում իսպանացու հրաժարագինը։

«Եթե Պեդրոն ցանկանա հեռանալ, ապա կարող է անել դա։ Այդ դեպքում այլ ակումբը ստիպված կլինի վճարել նրա հրաժարագինը։ Խոսել եմ նրա հետ, քննարկել ստեղծված իրավիճակը»,- Պեդրոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Նշենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել