Իռենի ճեղքը, Լուի Առագոն, 1928 թ
Սիֆիլիսից, միայնությունից ու ներքին հակասանքներից տառապող տարիքով հերոսը հիշում է իր անցյալը և հանկարծ անցնում է ոմն Իռենի հետ կապի մասին մանրամասն նկարագրություններին: Առաջնային տարբերակով գրքի հեղինակը նշված չէր, ու մինչև 60-ականներ Արոգոնը հերքում էր իր` հեղինակ լինելը:

Խեցգետնի Արևածագը, Հենրի Միլլեր, 1934
Պոռնոգրաֆ, սեքսիստ… ահա այսպիսի բառերով էին խոսում Միլլերի մասին այս գրքի լույս տեսնելուց հետո: Անկախ հանրության բացասական վերաբերմունքից՝ այս գիրքը ստացավ նաև բազում դրական արձագանքներ ժամանակի լավագույն դեմքերից` Ջորդ Օրուելլից, Թոմաս Էլիոթթից: Էզրա Փաունդն այս գրքի մասին ասել է «ահա մի անբարո գիրք, որն արժանի է ընթերցվելու»:

Ծաղիկների Աստվածամայր, Ժան Ժենե, 1943
Վեպը պատմում է Դիվինա (ֆր.` Աստվածային) անունով տրանսվեստիտ-մարմնավաճառի կյանքի պատմությունը: Վեպի սկզբում նա մահանում է տուբերկուլյոզից, իսկ ավարտին` սրբացվում: Այս վեպը ֆրանսիացի գրող Ժան Ժենեի ամենաառաջին գործն է, որը նա գրել է բանտում: 20-րդ դարի սկզբում արգելված հոմոսեքսուալիզմի թեման լուսաբանելու շնորհիվ Ժենեն դարձավ հոմոսեքսուալիստների շարժման ոգեշնչող դեմքերից մեկը:

Լոլիտա, Վլադիմիր Նաբոկով, 1955

Ոչ երիտասարդ Հումբերտ Հումբերտի պատմությունը պատմում է նրա տարվածության ու կապի մասին դեռահաս Դոլորեսի (Լոլիտայի) հետ: Դժվար չէ պատկերացնել հանրության արձագանքը` Նաբոկովի բարոյականության բացակայության մասին անվերջ խոսակցությունները: Մի բանը հաստատ է` Նաբոկովի տաղանդը, որի շնորհիվ այս պատմությունը «ուտվում» է:

Հեշտոցի մենախոսությունները, Իվ Էնցլեր, 1996
Գիրքը բաղկացած է կանանց մենախոսություններից, որոնք պատմում են ամենաանձնական բաների` ծննդաբերության, մենստրուացիայի, օրգազմի ու բռնության մասին: Այս մենախոսությունները մաս առ մաս զուգորդվում են հանրագիտարաններից, ամսագրերից, բժշկական ձեռնարկներից հանված հատվածների հետ: Օրինակ այդպիսի հատվածներից մեկում պատմվում է աֆրիկական երկրներում կանացի սեռական օրգանների կտրման ծեսի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել