Tert.am-ը գրում է.

Korupciya.com ռեսուրսն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի աղջկան, ով, ըստ կայքի, ռուսաստանցի շատ պաշտոնյաների երեխաների պես նախընտրում է ապրել ոչ թե հայրենիքում, այլ Արևմուտքի երկրներում, որոնք ՌԴ-ի պաշտոնական պրոպագանդայի բնորոշմամբ «անբարոյական», «այլասերված» են:

Կայքը նշում է, որ Պեսկովի դուստրը` Ելիզավետա Պեսկովան, ոչ միայն «քեֆ է քաշում» արտասահմանում, այլև իր լուսանկարները տարածում սոցցանցերում` այն դեպքում, երբ «ռուսաստանցիների մեծամասնության համար նման շքեղություններն անթույլատրելի են»:

Korupciya.com–ը նաև գրում է, որ նրա հայրը ամեն հարմար առիթի դեպքում մարդկանց հիշեցնում է, որ Ռուսաստանում հանգստանալն ավելի հայրենասիրական է:

Լիզան սիրում է այցելել Փարիզ և ամերիկյան ձևով մարշմելու խորովել Մյունխենում, Լազուրե լողափում և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել