Արդեն 10 տարուց ավելի է՝ հանրապետությունը շունչ չի քաշում հովհարային ու անհովհար անջատումների ձեռքին (որի մասին մեռանք գրելով), որի արդյունքում մարդկանց կենցաղային մի հոգսը երկուս է դառնում, էլեկտրական սարքավորումներ են փչանում, մթերքներ են փչանում, ի վերջո, մարդկանց նյարդերն է քայքայվում, բայց ընդամենը անցած կիրակի վերջապես հայաստանյան հեռուստատեսությամբ սկսեցին խոսել այդ մասին (ի դեմս «Արմենիայի» «Սուր անկյան») ու ասեցին, թե իբր վերջերս են սկսել հաճախակիանալ հովհարային ու անկապ անջատումները... Վերջերս չեն ավելացել, պարզապես այդ մասին նոր որոշեցին հեռուստատեսությամբ խոսել ու խոսքի ամբիոն տրամադրել նաև այդ անջատումներից տուժողներին, որոնք արդարացիորեն բողոքում էին, որ երկարատև անջատումների արդյունքում սառնարաններ են փչանում, ինտերնետ է շարքից դուրս գալիս... Եվ ի՞նչ. դրանից փոխվելո՞ւ է մի բան. երեկ կրկին Հ2-ը մի պատկառելի «լավաշ-ցուցակ» ներկայացրեց, թե որ գյուղը կամ որ քաղաքի որ թաղամասը քանի ժամով են հոսանքազրկվելու. ամբողջական գյուղեր կարելի՞ է լույսից զրկել 5-6 ժամով. հետո էլ ժողովրդին սպառնալ, որ եթե հոսանքը չթանկացնենք, «մթի ու ցրտի» հովհարայինները հետ կգան, մինչդեռ դրանք չէին էլ գնացել կամ անհետացել, իսկ այ հսանքի թանկացումները նոր երևույթներ են վերջին 3-4 տարիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել