Սովորաբար հաշվի համարս լիցքավորում եմ կրպակներում, որպեսզի բաժանմունքների հերթերում ժամանակ չկորցնեմ:
Իսկ կրպակներում հեռախոսից հեռախոս են լիցքավորում:
Երկու օր առաջ փոխանցված 900 դրամը այսօր հօդս ցնդեց:
Մտա բաժանմունք պարզաբանման, ասում են. «6 ամիս հաշիվը չլիցքավորելու պատճառով զրոյացվել է»:
Ասում եմ. «Երկու օր առաջ է 900 դրամ փոխանցվել», պատասխանում են, որ «դա փոխանցում է, այլ ոչ լիցքավորում»:
Հարցնում եմ. «Բա ո՞ւր կորավ 900 դրամը»: Պատասխանում են. «Ոչ մի տեղ, ուղղակի զրոյացվել է»: 
Չեք պատկերացնի, թե ինչպիսի լրացուցիչ թեթևության լիցքեր ապրեցի, որ գումարս ոչ թե կորել, այլ զրոյացել է: :)
Դուրս է գալիս, որ մեր կյանքի հիմնական հետաքրքրությունը պետք է լինի սպասարկման ոլորտի կազմակերպությունների գործածած տերմինների ներդրված իմաստները սերտելն ու հիշելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել