Այսօր ուսանողների միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, ցանկանում նրանց հաջողություն ուսման և հետագա մասնագիտական աշխատանքի մեջ: Անխոս այսօր մասնագիտական աշխատանքի առումով ՀՀ-ում դեռ շատ անելիքներ կան, քանի որ մեր շրջանավարտների մի մեծ զանգված չի կարողանում իր տեղը գտնել աշխատանքի շուկայում: Չնայած նրան, որ այդ խնդրի պատճառները շատ են, կցանկանայի առանձնացնել մի քանիսը`

1. Նրանք մրցունակ չեն:

2. Մասնագիտությունը ընտրում են ծնողների ազդեցության տակ` առանց սիրելու այն և ամբողջ կյանքի ընթացքում «կրակն ընկնում»:

3. Եվ որ ամենակարևորներից է, ծանոթ-բարեկամա-քավոր-սանիկական հարաբերությունները պատնեշ են դարձել, առանց ազդեցիկ բարեկամ ունեցող նորաթուղ մասնագետների՝ աշխատանքի անցնելու ծանր գործում: 
Կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի լավագույն ուսանողների առաջխաղացումը՝ ընդհուպ մինչև աշխատանքի տեղավորում անմիջապես ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո:
Այս առումով շատ անելիքներ ունեն թե՛ ՀՀ ԿԳՆ-ն, թե՛ մեր ուսանողների ծնողները, թե՛ մեր ԲՈՒՀ-երը և թե՛ ուսանողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել