Հասարակությունը պետք է ուշի-ուշով հետևի զինվորի խնդիրներին, նրա առօրյային, երեկ շատ հետաքրքիր հոդված կարդացի, որ զինվորները ոգևորվում են, երբ իրենց հյուր են գալիս քաղաքացիական անձինք։
-Այո, իսկապես մեծ է խանդավառությունը, չէ՞ որ այդ քանի րոպեների ընթացքում նրանք կտրվում են բանակային հոգսերից և մի պահ իրենց զգում հասարակության լիիրավ անդամ։ Չէ՞ որ շոյված լինելը բոլորիս է հատուկ, նրանք էլ շոյվում են հենց հասարակության որևէ անդամի լավ վերաբերմունքից։ Իսկ հասարակության որևէ անդամի մի չնչին վերաբերմունքը դեպի սպան և զինվորը, իհարկե լավ վերաբերմունքն ավելի ոգևորիչ է դարձնում կատարվելիք և հետագա կատարվող աշխատանքները։ Մեզ բոլորիս էլ հարիր է լավը գնահատելը, իսկ զինվորի աշխատանքը և ծառայությունը ես ամեն բանից վեր եմ դասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել