Մոտ օրերս շրջանառության մեջ դրվեց մի հոդված, որտեղ ներկայացված էր պատգամավորների մի ցուցակ, որոնք «բանակում ծառայած չեն»: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաները ծառայած լինեին բանակում, սակայն խնդիրը դրանում չէ, և այդ ցուցակում իրականում կան մարդիկ, որոնք գիտությունների թեկնածուներ են, զբաղվում են գիտությամբ կամ իրենց մասնագիտությամբ, և որն էլ չի հակասում ՀՀ զինապարտության մասին օրենքին:
Խնդիրը իրականում կայանում է նրանում, որ վերոնշյալ պաշտոնյա-գիտնականները` հիմնականում իշխանական թևի ներկայացուցիչներ, որոնք ոչ մի դերակատարություն չեն ունեցել բանակաշինության, երկրի սահմանների պաշտպանության և բանակի հետ կապված ցանկացած այլ ծանր և պատվաբեր գործի մեջ, ստանում են ՀՀ ՊՆ գերատեսչական և այլ բնույթի շքանշաններ:
Հարկ եմ համարում նշել, որ նմանօրինակ արարողությունները մի կողմից արժեզրկում են այդ շքանշանների դերն ու նշանակությունը, իսկ մյուս կողմից վիրավորում բանակին անմնացորդ նվիրված և անձնվիրաբար ծառայող զինվորականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել