Քիչ չեն 80-ականներին Բաքվից գաղթած մարդիկ, ովքեր այժմ ունեն բնակարանային խնդիր: Խնդիրը պետական մակարդակով կարգավորելու համար ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը նախապատրաստել և շրջանառության մեջ է դրել «Բնակելի տարածք նվիրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Այս ծրագիրը օրերս կիրառվեց նաև Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի, Երևան քաղաքի Շիրակի փողոց 2ա/7 և Վարդաշեն 6-րդ փողոց 66/1 (նախկին 66ա) հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող բնակիչների խնդիրը կարգավորելու համար: Որոշվեց քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով։

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել