Այսօր փողոցում ականատես եղա, թե ինչպես <<մեր աղանդավոր քույրերը>> իրենց ճիրանները գցեցին երևի մոտ 15-16 տարեկան մի աղջկա:

Աղջիկը հուզված էր ու <<մեր աղանդավոր քույրերն>> էլ առիթը բաց չթողեցին, իրենց <<հրեշտակային>> ժպիտով մոտեցան աղջկան   (դիտմամբ կանգ առա, որ նայեմ, տեսնեմ, ինչ են անելու),  չգիտեմ ինչ ասեցին, ոնց կարողացան աղջկան իրանց <<հրեշային>> ճիրանները գցել,  սակայն աղջիկը քիչ հետո նրանց հետ հեռացավ:

Իրոք մեծ ցավ ապրեցի: Երևի աղջիկը չէր էլ գիտակցում, թե ինչ ճահճում պիտի հայտնվի շուտով, բայց այ հոգեորսողների պրոֆեսիոնալիզմը ու պնդերեսությունը չափ ու սահման չի ճանաչում: Ինչքան ուզում ես <<թքես երեսներին>>, մեկա էլի <<կպրշկում>> են ու իրենք էլ լավ գիտեմ, թե ում ընտրեմ, որպես իրենց զոհ:

Ինչ-ինչ, բայց այս հարցում ես մեր եկեղեցու մեղքի բաժինն էլ եմ տեսնում:
Ինչ կլիներ, եթե սուտի քարոզողների փոխարեն,  մեր հայ եկեղեցու հոգևորականները շրջեին տնետուն, կամ թեկուզ փողոցներով ու մարդկանց ճիշտ կրոնը քարոզեին: Համոզված եմ, մարդիկ ավելի մեծ հաճույքով կընդունեին մեր առաքելական եկեղեցու սպասավորներին, քան չգիտեմ որտեղից հովանավորվող ու ազգը քայքայող <<ճշմարիտ ուղին ցույց տվող մոլորյալներին>>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել