Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես մշակվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված միջոցառումների ծրագիրը: Արաբկիր վարչական շրջանում վարդավառյան օրը մեկնարկել է տոնական շոու ծրագրով:

Ձայնային համակարգով կահավորված մեքենայի ու մոտոցիկլավարի ուղեկցությամբ տոնական զարդարված ջրցան մեքենաների շարասյունն անցել է Արաբկիրի կենտրոնական փողոցներով:

Այնուհետ մեքենաները վարչական շրջանների տարբեր բակային տարածքներում առատ ջուր են ապահովել օրվա խորհրդով համակված երեխաներին և, ինչու ոչ, նաև մեծերին: Բնակիչները շնորհակալություն են հայտնել ուրախ տրամադրություն ապահովելու այս նախաձեռնության համար և գոհունակությամբ նշել, որ նման միջոցառումներն ավանդական բնույթ են կրում:

a27c86b57b3344106c0cd98418ba60a749b9b35a ff3ea96f41dbd5615bbb8852a03ca064412fc737 ee68cfef7ddbddeedcf1a6fd7fbcfe1689cd0ebd 48dfd56a30a83cb5592f8f6bdd93d1ca0cee9295 49d48b84780d1ab60ee80590bdd6e036dab76e56 ffb49c8200416c9768279119ce04e3b9280d2e50 8cd0acd5a6fa53cd5e7bef77c649116085ad3f5a 7e5801a584001bdea4e12358d3272c1f3dcf76a2 edb2c0fafb94f3c7b1d0ea98c10c0c9b60bffd79 66d2bd752aa73f6a81c18bcde0fdb3043c6cc07a 64fe55f88f5b281c50fd262274a874fc1a285b55 3feda5a48b3846e5676bb9b2076b0f7d58509b91

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել