Որ ասում են մարդկությունը գնալով զարգանում է էէէ... իրականում չկա նման բան... Փոխվում ու զարգանում են արտահայտման ձևերը, ձևական կողմը, բայց ոչ բովանդակային... ՄԱՐԴը չի փոխվել բովանդակային առումով, դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ հազարավոր տարիներ առաջվա մարդու մասին գրվածները արդիական են նաև այսօր...

Ստացվում է գիտությունը զարգանում է, բայց մարդկությունը մնում է նույնը... Այստեղից հարց՝ էլ ինչի է պետք գիտությունը?

Վերցնեմ ասենք հոգեբանությունը... Հոգեբանությունը պետք է նպաստեր, որ մարդը հասնի ներդաշնակության, կարողանա ինքնամաքրվել, բայց այսօր հանդիպում ենք և չար, և նախանձ, և այլ բացասական ուրիշ որակներով օժտված հոգեբանների, նույնիսկ հոգեբանության կարկառուն ներկայացուցիչները, որ սիրուն սիրուն գրել են իրենք գիտությունը չեն ծառայացրել իրենց ներսի հանգստությանը հասնելու համար...
Ինչին է պետք գիտությունը, եթե մարդը դրանց լինելուց առաջ էլ, հետո էլ նույնն է, եթե մարդը շատ բաներ իբր հասկանումա, բայց չի փոխում իր մեջ... 
Ինչ տարբերությունը, երբ մարդը վախենում էր կայծակից, որովհետև իրեն թվում էր, թե Աստված է զայրացել ու երբ այսօր վախենում է հենց կայծակից՝ իմանալով, թե ինչ է դա... Կարևորը այն է, որ մարդը վախենում է...

հ.գ. հարցերս հռետորական են ու պատասխաններ չեն պահանջում՝ չպատասխանել հարցերին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել