Գրեթե մեկ ամիս առաջ էլեկտրաէներգիայի սակագների դեմ ծավալված շարժումը հաստատուն քայլերով վերածվում է ճահճի: Որպես այդպիսին, ներկայումս դժվար է խոսել շարժման մասին, որովհետև ինչ ունենք այսօր, շատ դժվար է շարժում անվանել:

Ու սա ոչ միայն այն պատճառով, որ շարժման իրական լիդերները «խաղից դուրս եկան (կամ բերվեցին), այլ նրա համար, որ շարժումն անհասկանալի տրանսֆորմացիայի ենթարկվեց:

Երևի թե սա ավելի շատ ոչ թե տրանսֆորմացիա էր, այլ տրանսֆորմացիոն գործընթացների տապալում: Ու սա այն դեպքում, որ շարժման հիմնական պահանջները դեռ չեն կատարվել:

Ունենք իրավիճակ, երբ կա նախկինում առաջադրված հստակ պահանջ, սակայն պահանջատերերն ինչ-ինչ պատճառներով (շարժումը վերջնականորեն չանվանարկելու համար գնահատականներս չեմ հրապարակում) չկան:

Եկեք խոստովանենք՝ այն, ինչ այսօր ունենք Ազատության հրապարակում, այլևս ոչ մի ընդհանրություն չունի այն ամենի հետ, ինչի մասին 10-15 օր առաջ բերաններս բաց խոսում էինք: 

Ազատության հրապարակում գտնվողները եթե իսկապես մտածում են շարժումը վերակենդանացնելու, մարդկանց համախմբելու մասին, ապա կտրականապես պետք է հրաժարվեն այն ամենից, ինչը դժվար է պայքար ներկայացնելը: Այլապես կկորցնենք նաև այն, ինչը մեծ դժվարությամբ նվաճել էինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել