Այսօրվա երկրի վիճակը ստիպում է խոսել, ասել, գոռալ, պայքարել: Ի՞նչ խոսքերով արտահայտվեմ: Մեր քաղաքական տհասությունը հարյուրավոր ապտակներ է հասցրել մեզ, բայց մենք չխրատվեցինք: Ժամանակի «աղաների» սխալները տեսնելով՝ այսօր մեր տկար ուսերի վրա ենք կրում այդ ծանրությունը, բայց շարունակում ենք սխալներ գործել: ՄԵՆՔ ԱՆՈՒՂՂԵԼԻ ԵՆՔ, դեռ շարունակում ենք իրար սովորեցնել, ուրախանալ մանկական հափշտակությամբ ապակու փայլից, կարծելով, որ նա ադամանդ է: Ստեղծում ենք մեզ համար «հեռանկարներ», որոնք չունեն իրականանալու ոչ մի ապագա:
Որտեղից և ինչից է առաջացել այս անօրինակ միամտությունը:
Ես այսպես եմ ըմբռնում, հասկանում և գիտեմ մի բան, եթե ազգի բարոյական վարկը մի կողմ է նետվում, միայն թե «ապրենք»...
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԻՎՆ այն անգին գոհարն է, որ չպիտի երբեք շուկա դուրս բերել կամ գրավ դնել: Բավական է սրա, նրա փեշերը համբուրեք և ժողովրդին արժանացնեք ընդհանուր արգահատանքի և արհամարհանքի: Հավաքական հայ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ոչ մեկին պարտական չէ, ընդհակառակը՝ մեզ են պարտական ամենքը և ամենուր...
Հայաստանս այնքան սնանկ չէ, որքան կարծվում է, ընդամենը պահել է պետք մեր ազգային դիմագիծը և պատիվը, որը մեր նախահայրերից ստացած պատգամ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել