Մեր քաղաքական դաշտում (որն իհարկե չկա) գործում է վերջին ծխի սինդրոմը։ Հայ քաղաքական դեմքերն ամենավերջում մի բառ են ասում, որը ոչ մի օգուտ չի բերում, բայց իրենք վնասում են իրենց։ Ինչո՞ւ ես այս ամենը կոչեցի վերջին ծխի սինդրոմ. մարդիկ երբեմն սիգարետ ծխելուց պարտադիր վերջին ծուխը քաշում են, նոր են գցում գլանակը։ Այդ վերջին ծուխը բան չի տալիս, բացի սուտ բավարարվածությունից և սեփական առողջությանը հասցված վնասից… ԲԱՐԻ ԳԻՇԵՐ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել