Exclusive
Սերիալային դերասան Դավիթ Մարդյանն ամիսներ առաջ BlogNews.am-ին ասել էր, որ պատրաստվում է ամռանն ամուսնանալ։ Նրա հարսանիքը, սակայն, հետաձգվել է։ BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ որոշակի խնդիրներ են առաջացել։
«Նշանածիս հետ որևէ խնդիր չկա, պարզապես այս փուլում ամուսնանալու հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, որոնց մասին խոսել չեմ ցանկանում»,- նշեց դերասանը։ Նրա խոսքով՝ հարսանիքն անորոշ ժամանակով է հետաձգվել։
Դավթից տեղեկացանք, որ սիրելին՝ Սեդան, ով Ռուսաստանից է, այժմ ապրում է Երևանում, և նրանք միասին վայելում են ամառային օրերը։ «Ե՛վ քաղաքից դուրս ենք հաճախ գնում, և՛ քաղաքի մեջ ենք կազմակերպում հանգիստը։ Ամեն դեպքում, փորձում ենք հնարավորինս մոտ լինել ջրային միջավայրի։)»,- ասաց դերասանը։
Անդրադառնալով ստեղծագործական նորություններին՝ Դավիթն ասաց, որ այս փուլում ունի աշխատանքային նոր առաջարկներ, սակայն դրանք դեռ հստակ չեն։ «Առայժմ չեմ կարող ասել, թե երբ կրկին կլինեմ էկրաներին»,- ասաց նա ու ավելացրեց, որ այժմ այլ աշխատանքով էլ է զբաղվում, սակայն չի ցանկանում բարձրաձայնել՝ խոսքն ինչ աշխատանքի մասին է։
Հարցին՝ հնարավո՞ր է ամուսնությունից հետո որոշի կնոջ հետ տեղափոխվել Ռուսաստան, որտեղ մինչ այս ապրել է Սեդան, Դավիթը պատասխանեց, որ, ըստ էության, ոչինչ չի բացառում, սակայն հստակ որոշում առայժմ չունի։ «Ապագայի մասին խոսել չեմ ցանկանում։ Շատ ծրագրեր ունեմ, որոնք ընթացքի մեջ են»,- եզրափակեց նա։
Նյութը` Ամալյա Հովհաննիսյանի