Մի անգամ Աստված հայտնվում է մի երեխայի մոտ և առաջարկում ցույց տալ նրա ողջ կյանքի ընթացքը: Վերջինս համաձայնվում է: Այդժամ Աստված երեխային վեր է բարձրացնում, և նա տեսնում է իր ապրած տարիները: Այնուհետև նկատում, որ իր անցած ճանապարհներին կան կողք կողքի քայլող զույգ ոտնահետքեր. 

- Ո՞վ է ինձ հետ քայլում,- հարցնում է նա:

- Այդ Ե´ս եմ: Ես ուղեկցում եմ քեզ ողջ կյանքիդ ընթացքում,- պատասխանում է Աստված:
-Իսկ ինչո՞ւ է որոշ դեպքերում միայն մեկ զույգ ոտնահետք. ինչո՞ւ ես ինձ միայնակ թողել…,- վհատված հարցնում է երեխան:
Աստված ժպտալով պատասխանում է.
- Ո´չ, Ես քեզ երբե´ք չեմ թողել: Դրանք Իմ ոտնահետքերն են: Քո կյանքի դժվարին իրավիճակներում Ես քեզ ձեռքերիս վրա եմ տարել…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել