Tert.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով «կենդանի պատ» նախաձեռնության շրջանակներում  Բաղրամյան 3-ում էր, մտավախություն ունի, որ «քայլ առաջ»-ով Բաղրամյանի ցուցարարները ցույցը ցրելու առիթ կտան:

Tert.am-ի հետ զրույցում  Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Հարց է առաջանում՝ եթե նման քայլ արվի արդյո՞ք դա չի հանդիսանա առիթ, որ Ոստիկանությունը միջոցներ սկսի ձեռք առնել: Ես նման մտավախություն ունեմ»:

Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել են, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։

Միևնույն ժամանակ, Էդմոն Մարուքյանը  նշեց, որ «կենդանի պատ»-ի շրջանակներում հանդես եկող պատգամավորները, խմբագիրները, շոու բիզնեսի ներկայացուցիչները  որևէ կերպ  չեն խառնվել և հետայսու էլ չեն պատրաստվում խառնվել ցուցարարների կողմից կայացված որոշումներին:

Նշենք, որ Բաղրամյանում մնացած ցուցարարների այս քայլը, որ քայլ առաջներով պետք է հասնեն Բաղրամյան 26, օգտատերերի ծաղրի առարկա է դարձել, ովքեր նշում են, որ 500 մետր քայլ առաջով 2017-ին կհասնեն Բաղրամյան 26:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել