Երեկ երեկոյան, երբ պատրաստվում էի տուն գնալ, Մոսկովյան-Տերյան խաչմերուկում եղա մի շատ ցավալի ու դաժան իրավիճակի ականատեսը: Մոտ յոթանասուն տարեկան մի տատիկ նստել էր Առագաստ սրճարանի տարածքում գտնվող փոքրիկ այգու նստարաններից մեկի վրա և աղիողորմ լաց էր լինում: Երբ լսեցի լացի ձայնը, սիրտս ցավ զգաց, պտտվեցի դեպի ձայնի կողմն ու սկսեցի մի փոքր հեռվից հետևել: Հետևեցի մոտ քսան րոպե ու այն, ինչ տեսա, նախ հուզեց ինձ, հետո զարմացա ու վերջում հիասթափություն ապրեցի:

Նստարանին նստած ծեր կինը, պարզվում է, բավականին հնարամիտ մուրացկան դուրս եկավ: Երբ լուսամփոփի դեղին լույսը փոխվեց կանաչի, և մարդկանց հոսքը դեպի նշածս խաչմերուկը սկսեց շատանալ, մուրացկան տատին ձեռքում պահված ճմրթված թաշկինակը տարավ աչքերին ու սկսեց արտասվել, ու գնալով նրա ձայնը լռեցրեց տարածքում ամեն բան: Եվ ընդամենը րոպեներ անց նրան մոտեցան երկու աղջիկ: Մուրացկան տատիկը գրպանից հանեց ինչ-որ թղթի կտոր ու մեկնեց նրանց: Նրանք, գթալով մուրացկան տատիկին, գումար տվեցին և հեռացան: Տատիկը, նրանցից վերցնելով գումարը, արագ դրեց դրամապանակի մեջ: Աղջիկների հեռանալուց հետո տատիկը ձեռքի թաշկինակով սրբեց անարցունք արցունքներն ու սկսեց սպասել մարդկանց հաջորդ հոսքին դեպի այդ ուղղությունը: Մոտ տաս րոպե տատիկը կիսացածր ձայնով արտասվում էր ու հոգոց հանում, բայց այդ տարածքով անցնող քաղաքացիները շատ անտարբեր էին ու ականջ չէին դնում նրա լացի ձայնին: Այսպես շարունակվեց ևս մի քանի րոպե, և ես արդեն պատրաստվում էի լքել տարածքը, երբ տեսա, որ տատիկին է մոտենում արտասահմանցի մի երիտասարդ: Սկզբում այդ երիտասարդը լսեց տատիկին ու գնաց ու, մի երկու րոպե չանցած, տատիկին կանաչ թղթադրամ տվեց ու հեռացավ: Երբ տատիկը տեսավ, որ այլևս իրեն վրա ուշադրւթյուն դարձնող այլևս չկա, խնդրեց իրեն դեմ հանդիման դուրս եկող մի քանի երիտասարդների, որ օգնեն իրեն, քանզի նա չի կարողանում ոտքի վրա կանգնել: Երիտասարդները, գթալով տատիկին, ոչ միայն օգնեցին, այլև տաքսի նստեցրեցին և ճանապարհեցին: 


Նշեմ, որ այդ ողջ ընթացքում ես, հեռվում կանգնած, այս ամենը նկարահանում էի՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել