Աշակերտը գնում է ուսուցչի մոտ և ասում.
-Ուսուցիչ, ես հոգնել եմ իմ այդքան ծանր կյանքից, այնքան խնդիրներ ու դժվարություններ կան, ես ամբողջ ժամանակ հոսանքին հակառակ եմ լողում, ես այլևս ուժ չունեմ: Ի՞նչ անեմ:
Ուսուցիչը պատասխանի փոխարեն կրակին դրեց երեկ ջրով լի սրճեփներ, մեկի մեջ ավելացրեց գազար, մյուսի մեջ ձու, իսկ երրորդի մեջ՝ սուրճ: Որոշ ժամանակ անց նա ջրից հանեց արդեն եփած գազարը, ձուն և բաժակի մեջ լցրեց սուրճը:  
-Ի՞նչ փոխվեց,- հարցրեց նա աշակերտին:
-Գազարը և ձուն եփել են, իսկ սուրճը լուծվել է ջրում,- պատասխանեց աշակերտը:
-Ոչ,- պատասխանեց ուսուցիչը: -Դա ուղղակի մակերեսային կողմն է: Նայիր, պինդ գազարը եռացնելուց հետո դարձավ փափուկ և ճկուն, իսկ նուրբ և հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես նրանք չեն փոխվել, բայց նրանք անբարենպաստ պայմանների և հանգամանքների ազդեցությունից փոխել են իրենց կառուցվածքը: Այդպես էլ մարդիկ, ուժեղները կարող են դառնալ փխրուն և նուրբ այնտեղ, որտեղ փխրունը և նուրբը կարող են կարծրանալ և ավելի ուժեղանալ:
-Իսկ սո՞ւրճը,- հարցրեց աշակերտը:
-“Օ, դա ամենահետաքրքիրն է: Սուրճը ամբողջովին լուծվեց այդ նոր, անբարենպաստ միջավայրում, փոխեց նրան` եռացած ջուրը վերածելով հիանալի և բուրումնավետ խմիչքի:
Կան հատուկ մարդիկ, որոնց հանգամանքները չեն փոխում, այլ ընդհակառակը՝ նրանք են փոխում հանգամանքները` դարձնելով դրանք նոր և գեղեցիկ, իրավիճակից վերցնելով օգտակարն ու գիտելիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել