Դու կառավարում ես մարմինդ, սակայն միաժամանակ մարմինդ էլ քեզ է կառավարում։ Պարզ ժեստերն ու դիրքերը հսկայական ազդեցություն են թողնում մարդու մտածողության, զգացողության ու վարքի վրա։ Այնպես որ, չափազանց կարևոր է իմանալ ժեստերի լեզվի գաղտնիքները։ Ժեստերի լեզվի մասնագետ Ջենին Դրայվերը բացահայտում է ժեստերի գաղտնիքները։

Պահիր կզակդ

living history clinton

Այս ժեստը հաճախ կարելի է տեսնել ազդեցիկ մարդկանց մոտ, ինչպես օրինակ Հիլարի Քլինթոնի և Սթիվ Ջոբսի մոտ՝ իրենց ինքնակենսագրական գրքի շապիկի վրա։ Սա մտածելու դիրք է։ Այս ժեստն ասում է.

Դժվար պահերին ես կգտնեմ խնդիրների լուծումը։

Կանգնիր անկյունային դիրքով

Վիճաբանության ժամանակ դեմ առ դեմ կանգնած դիրքն ինքնըստինքյան գրգռում է լարվածությունը։ Երբ ասելիքդ կարող է մարտահրավեր նետել դիմացինին, ոտքերդ փոքր-ինչ թեքիր կամ անկյունային դիրքով նստիր։ Եվ եթե ընդհարում է տեղի ունենում, մեջքով մի կանգնիր։ Պարզապես անկյունային դիրք ընդունիր՝ այսպիսով նվազեցնելով առճակատումն ու մեղմացնելով երկխոսության լարված բնույթը։

Հպիր մատներիդ ծայրերը

oprah pray

Մատներիդ ծայրերով ձեռքերդ հպիր միմյանց։ Այս դիրքը մեծացնում է հեղինակությունը։
Այս ժեստը հատուկ է Օփրա Ուինֆրիին, Դոնալդ Տրամպին, Բարաք Օբամային և ազդեցիկ շատ այլ մարդկանց։

Հետևիր գլխիդ դիրքին

Երբեք կարևոր տեղեկատվությամբ մի կիսվիր գլուխդ թեքած վիճակում, այսպես խոսքդ հավաստի չի թվում։ Եթե պարզապես ընկերական զրույց ես վարում և կարևոր տեղեկատվություն չես փոխանցում, կարող ես գլուխդ թեք պահել, սակայն հիշիր. եթե գլուխդ թեքում ես աջ, դու ավելի գրավիչ ես ընկալվում, իսկ ձախ թեքելով՝ ավելի խելացի։

Խաչիր բազուկներդ

482912929

Խաչած ձեռքերը խիստ դիրք է հաղորդում անծանոթների ներկայությամբ, սակայն եթե ընկերների շրջանում ես, այն կարող է օգնել քեզ գլուխ հանել դժվար առաջադրանքներից։ Բանն այն է, որ այս ժեստն օգնում է օգտագործել մարմնի երկու մասերը՝ գործածելով ուղեղի երկու հատվածները՝ տրամաբանող ձախ և կրեատիվ աջ կիսագնդերը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ խաչած բազուկներով դիրքն օգնում է ավելի լավ կենտրոնանալ դժվար առաջադրանքների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել