Լոնդոնյան Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Chatham House-ի կողմից Սիրիայի տնտեսության վերաբերյալ հրապարակված զեկույցի համաձայն՝ հակամարտության անցյալ 4 տարիների ընթացքում Արաբական Հանրապետության ազգային արժույթն արժեզրկվել է մոտավորապես 78%-ով, իսկ 2015թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ ինֆլյացիան կազմել է 51%:

Ինչ խոսք, նշված ցուցանիշները բավականաչափ խոսուն են, և կասկածից վեր է, որ արյունահեղ հակամարտությունն ահռելի վնասներ է հասցրել նաև Սիրիայի տնտեսությանը: Միևնույն ժամանակ, կարելի է վստահորեն պնդել, որ սիրիական տնտեսության դիմադրողականության մակարդակը բավականաչափ բարձր է: Այս հարցում, ինչ խոսք, զգալի նշանակություն ունի նաև սիրիական վարչակարգի արտաքին հովանավորների, հատկապես՝ Իրանի կողմից ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը: 

Մինչդեռ պատկերն ավելի ընկալելի դարձնելու համար համեմատության կարգով տեղին է բերել մի քանի օրինակ՝ շուրջ 1,5 տարի շարունակվող ներքին հակամարտության հետևանքով Ուկրաինայի ազգային արժույթը՝ գրիվնան, արժեզրկվել է մոտ 90%-ով, ուկրաինական ճգնաժամի հետևանքով Արևմուտքի պատժամիջոցների թիրախում հայտնված Ռուսաստանի արժույթը՝ ռուսական ռուբլին, 1 տարվա ընթացքում արժեզրկվել է մոտ 85-%-ով, որևէ հակամարտային գոտուց դուրս գտնվող Բելառուսի արժույթը՝ բելառուսական ռուբլին՝ մոտ 50%-ով, Սիրիայի հյուսիսային հարևանի՝ Թուրքիայի արժույթը՝ թուրքական լիրան՝ մոտ 12%-ով և այլն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել