Մերիլին Մոնրոյի՝ փողփողացող զգեստով հանրահայտ նկարն արվել է 1954թ-ի սեպտեմբերի 15-ին՝ «Յոթերորդ տարվա տենչը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Նա այդ ժամանակ ամուսնացած էր Ջո Դի Մադջիոյի հետ, ով այդ նկարը շատ վուլգար համարեց, ինչն էլ հետագայում դարձավ նրանց ամուսնալուծության պատճառը։ Բայց Մադջիոն այդպես էլ չդադարեց սիրել նրան, մինչդեռ, լինելով իր հպարտության գերին, տառապեց 8 տարի ու քաջություն գտավ իր մեջ ամուսնության երկրորդ առաջարկությունն անելու միայն 1962 թ-ի օգոստոսին։ Բայց օգոստոսի 5-ին Մոնրոյին մեռած գտան։ Նրա մահն ինքնասպանություն համարեցին, բայց շատ էին խոսակցությունները սպանության մասին։ Ամբողջովին կոտրված ամուսինը կազմակերպեց նրա թաղումը։ 20 տարի շարունակ շաբաթը 3 անգամ նա 6 կարմիր վարդ էր ուղարկում կնոջ գերեզմանին։ Նա հասարակության մեջ երբեք չէր խոսում Մոնրոյի մասին ու էլ երբեք չամուսնացավ։

Նրա վերջին խոսքերն էին. «Վերջապես ես կտեսնեմ Մերիլինին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել