Ժամանակակից աշխարհահռչակ մարդիկ չեն կարող խուսափել իրենց մասին լրատվամիջոցների կողմից ամեն տեսակ խելահեղ պատմություննների ու ասեկոսեների հրապարակումներից։ Թվում է՝ ասեկոսեներն էլ ավելի խելահեղ են դառնում նրանց մահվանից հետո։

 5  Փոլ Ուոքեր

Premiere Of Universals

2013թ-ին աշխահը ցնցվեց «Ֆորսաժ» ֆիլմի աստղի մահվան լուրից, ով զոհվեց ողբերգական ավտովթարից։ Ուոքերն ու նրա ընկեր Ռոջեր Ռոդեսը «Porsche GT» մեքենայով անցնում էին Սանտա Կլարայով, երբ Ռոդասը կորցրեց մեքենայի կառավարումն ու բախվեց ծառին։ Երկուսն էլ զոհվեցին այն բանից հետո, երբ մեքենայի պայթյունից կրակ բռնկվեց։
Մահվանից հետո համացանցում սկսվեցին դավադրության տեսություններ տարածվել։
Ուոքերն ակտիվորեն աշխատում էր  Ֆիլիպիններում թայֆունի զոհերի համար դրամահավաք կազմակերպելու գործի վրա, և շուտով առցանց հրապարակումներ սկսեցին տարածվել, որոնցում նշվումն էր, որ Ուոքերն ինչ-որ սարսափելի գաղտնիքներ է պարզել թայֆունի զոհերի համար հատկացվող օգնության մասին։ Ասում են, թե Ուոքերը տեղյակ էր «կեղտոտ փողերի» մասին, որոնք ցանկանում էին իրացնել թայֆունի զոհերին դրամական օժանդակության միջոցով, մյուսներն էլ պնդում են, որ Ուոքերը տեղյակ էր գաղտնի ծրագրի մասին, ըստ որի՝ մաքսանենգ ճանապարհով հակաբեղմնավորիչ հաբեր պետք է տեղափոխվեին Ֆիլիպիններ օգնության, սննդամթերքի ու դեղորայքի հետ։
Ասեկոսեների համաձայն՝ Փոլը պատրաստվում էր հայտարարել այս բացահայտումների մասին, և հենց այդ պատճառով նրան սպանեցին՝ մեքենայի արգելակման համակարգը նախապես շարքից դուրս հանելով, որպեսզի այն չաշխատի որոշակի արագություն զարգացնելուց հետո։
Ասում են, թե եթե Փոլը դիտեր «Family Guy» անիմացիոն ֆիլմի նախորդ շաբաթվա սերիան, ապա կզգուշանար, քանի որ նրա մահը կանխագուշակվել է Բրայան Գրիֆին անունով հերոսի (շուն) մահվան միջոցով։ «Ֆորսաժ» ֆիլմում Ուոքերի կերպարի անունը նույնպես Բրայան էր։

 4  Ռոբին Ուիլյամս

Premiere Of Universal Pictures

Սիրված դերասան Ռոբին Ուիլյամսի մահը Հոլիվուդի վերջին տարիների ամենատխուր ողբերգություններից մեկն էր։ Տղամարդն, ով աշխարհին ստիպել էր ծիծաղել դասական այնպիսի ֆիլմերում խաղացած իր կերպարներով, ինչպիսին «Mrs. Doubtfire and Aladdin»-ն էր, իր իսկ ձեռքերով խլեց սեփական կյանքը 2014թ․-ի օգոստոսի 11-ին։

Այս լուրը շատերի սիրտը կոտրեց։ Ինչևէ, նրա մահվանից ժամեր անց համացանցում սկսվեցին լուրեր տարածվել այն մասին, որ Ուիլյամսը սպանվել է իլյումինատների կողմից։ Այս անգամ էլ նրա մահը կապվեց «Family Guy» անիմացիոն ֆիլմաշարի հետ։
Ուիլյամսի մահվան լուրի տարածումից առաջ BBC-ն անիմացիոն ֆիլմի մի դրվագ էր ցուցադրել, որտեղ Պիտեր Գրիֆին անունով կերպարներից մեկն այնպիսի կարողություն է ձեռք բերել, որի շնորհիվ կարողանում է մեկ հպումով բոլորին Ռոբի Ուիլյամսի վերածել։ Թվիթերի շատ օգտատերեր պնդում էին, որ սա չէր կարող պատահականություն լինել, և որ ֆիլմն օգտագործվել է նրա մահվան մասին զգուշացնելու համար։ Միայն մի հարց է առաջանում. ինչո՞ւ են իլյումինատներն այդքան շատ սիրում «Family Guy» անիմացիոն ֆիլմաշարը։

 3  Բոբ Մառլի

Արդյո՞ք Բոբ Մառլիի մահվան հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչություններ էր կանգնած։ Սա հետախուզական լրագրող Ալեքս Կոնստանտինի տեսակետն է, ով պնդում է, որ ԱՄՆ կառավարությունն առաջին անգամ Մառլիին սպանելու փորձն արեց 1976թ.-ի նոյեմբերին։ Այն ժամանակ նախընտրական շրջանում քաղաքացիական անկարգությունների պատճառով Ջամայկայում արտակարգ դրություն էր հայտարարվել։ Իրավիճակը հանդարտեցնել փորձելու համար վարչապետ Մայքլ Մենլին Բոբ Մառլիին և Ուեյլերս խմբին խնդրեց անվճար համերգ տալ դեկտեմբերին, սակայն համերգից մեկ շաբաթ առաջ տղամարդկանց մի խումբ ներխուժեց Մառլիի տուն ու կրակ բացեց նրա վրա։ Մառլին ու նրա կինը վիրավորվեցին, իսկ նրա մենեջերը, ում վիրավորել էին ոտքերից ու ողնաշարից, մահացավ։
Մառլին ողջ մնաց և համերգի օրը բեմ բարձրացավ՝ իր հայտնի «Ժպտա, Ջամայկա» համերգը տալով։ Տարածված է այն կարծիքը, որ Մառլիի մահափորձը քաղաքական նկատառումներով էր կազմակերպված։ Սակայն Կոնստանտինի պնդմամբ՝ հարձակումը կազմակերպվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության կողմից, և ամեն ինչ դրանով չի սահմանափակվել։

Մինչև «Ժպտա, Ջամայկա» համերգը կսկսեր, Մառլիին մի զույգ կոշիկներ են նվեր ուղարկել։ Կոնստանտինի պնդմամբ՝ կոշիկները բերվել են ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ուիլյամ Քոլբիի որդու կողմից, և երբ Մառլին դրանք հագավ, նրա ոտքի մատը վիրավորվեց։ Հետագայում պղնձի մետաղալար հայտնաբերվեց կոշիկի ներբանի տակ։ Բժիշկներն ավելի ուշ հայտնաբերեցին, որ Մառլիի մահացու քաղցկեղը սկսել է տարածվել հենց այն նույն մատից, որը վիրավորվել էր կոշիկից, ինչը հուշում է այն մասին, որ մետաղը, հնարավոր է, պատված է եղել քաղցկեղածին թույնով և օգտագործվել է Մառլիին քաղցկեղ փոխանցելու համար։ Մառլին մահացավ 1981թ-ի մայիսի 11-ին։

 2  Էմի Ուայնհաուս

640px-Amy_Winehouse_f5104871

Էմի Ուայնհաուսը հայտնի դարձավ այնպիսի հիթերով, ինչպիսիք «Rehab» և «Back to Black» են։ Հայտնի է, որ նա տառապում էր թմրանյութերի կախվածությունից, մինչև մահացավ ալկոհոլային թունավորումից 27 տարեկան հասակում։

2008թ․-ին Էմին իր օգնականին ասել էր, որ համոզված է, թե երիտասարդ է մահանալու և միանալու է «27-ի ակումբին» (արտահայտությունն օգտագործվում է հայտնի երաժիշտներին հիշատակելու համար, ովքեր մահացել են 27 տարեկանում, այդ թվում՝ Կուրտ Կոբեյնը, Ջիմմի Հենդրիքսը)։ Այդ նույն տարում երգչուհու մարմինն էին քանդակել՝ գլխին արված հրազենային կրակոցով, գետնի վրա պառկած վիճակում, իսկ նրա կողքին՝ Մինի Մաուսի դիմակ։

Երբ երեք տարի անց նրան իր տանը մահացած գտան, նրա մահվան շուրջ սկսեցին դավադրության տեսություններ տարածվել, որոնց համաձայն՝ քանդակը կանխագուշակել էր Էմիի ճակատագիրը՝ ծառայելով կուլտային ծիսակարգի մաս։ Մինի Մաուսի դիմակը խորհրդանշում էր այն, որ նրա ուղեղը գտնվում էր իլյումինատների կառավարման տակ իր մահվան ժամանակ։ Ավելին, ասում են, երբ Էմիի դիակը հանում էին տանից, նրան ծածկել էին կարմիր կտորով, ինչը որոշ մարդկանց պնդմամբ նույնպես արյան զոհաբերության խորհրդանիշ էր։

 1  Ուիթնի Հյուսթոն

Դեռ չծնված՝ Բեյոնսեի և Ջեյ-Զիի դուստր Բլու Այվի Քարտերը դարձավ դավադրությունների տեսությունների առարկա։ Շատերը հավատացած են, որ Բեյոնսեն միայն ձևացնում էր, որ հղի է՝ այդ ընթացքում Բլու Այվիին ունենալու համար օգտագործելով սուրոգատ մոր։ Մյուսները հավատացած են, որ երեխան իլյումինատների ծնունդ է և լույս աշխարհ է եկել իլյումինատ ծնողներից։ Ինչևէ, երբ 2012թ-ին Ուիթնի Հյուսթոնը մահացավ ողբերգական մահով, դավադրության տեսությունները գերազանցեցին։ Համացանցում սկսեցին տարածվել լուրեր, ըստ որի՝ Ուիթնի Հյուսթոնին զոհաբերել են Բլու Այվիի ծնվելու և ապրելու համար։
Դավադրության տեսության համաձայն՝ երաժշտական աշխարհի արտիստները, ովքեր ցանկանում են հարուստ ու հռչակավոր լինել, պետք է պայման կնքեն սատանայի հետ ու ծառայեն նրան։ Իր կարիերայի գագաթնակետին Հյուսթոնը հայտնի էր որպես դիվա, քանի որ նա աստվածուհի էր «Իլյումինատներ» կոչվող սատանայապաշտ գաղտնի կազմակերպությունում։ Ինչևէ, քանի որ Հյուսթոնը կյանքի վերջին տարիներին կոտրված էր և զրկված իլյումինատների բարեհաճությունից, նոր ծնունդ տալու համար զոհաբերության հրաշալի թեկնածու դարձավ։
Իսկ ի՞նչ կապ ունի այս ամեննի հետ Բլու Այվին։ Սուրբծննդյան «The Holly and the Ivy» երգը կարող էր օգտագործվել որպես ծիսակարգի մաս, որտեղ Ուիթնին իր մահով պետք է տեղ բացեր Բլու Այվիի լույս աշխարհ գալու համար։ Այվի թարգմանաբար նշանակում է շարմաշուղ բույս, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Եվ դավադրությունների տեսությունների հետևորդները որոշել են, որ այս ամենը հրաշալի փոխկապակցված է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել