Երևանի հարավ-արևմտյան թաղամասում գործող ոսկու շուկայի աշխատակիցները միանում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցին: Բայց այս մարդկանց միանալու դրդապաճառները մի փոքր տարօրինակ են: Ասում են, որ եթե մինչև հուլիսի 15-ը «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն չլինի, ստիպված կլինեն փակել տաղավարները և բոլոր աշխատողներով միանալ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին:

Հիմա ես մի բան չհասկացա, փաստորեն էդ օրենքից էր կախված՝ իրենք թանկ հոսանք կվճարե՞ն, թե՝ ոչ: Մյուս կողմից էլ փաստացի, եթե հիմա իշխանությունները փոփոխություններ անեն օրենքում, ապա ոսկու շուկայի ժողովուրդը չի միանալո՞ւ մեզ՝ արդեն մի 10 օր փողոցներում լուսացնող ցուցարարներին:

Եթե պետք է ձեր գրպանին կպնեն, նոր որոշեք, որ պետք է կանգնել պայքարող համաքաղաքացիների կողքին, ապա կներեք, բայց դուք մեր պայքարին պետք չեք ընդհանրապես:

Հ.Գ. Միացող էիք, շուտ միանայիք, թե չէ որպես իշխանություններին ուղղված շանտաժ մեզ միանում եք, որ ի՞նչ անեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել