Այսօր տեղի է ունեցել «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովը: Ներկաները քննարկել են Հայաստանում առկա տնտեսական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրեր, եղել են առաջարկներ: Համաժողովի օրակարգը բավականին հագեցած է եղել տնտեսության հիմնական ոլորտների և ճյուղերի վերաբերյալ քննարկումներով:

Համաժողովի օրակարգային թեմաներից մեկը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին փաստաթղթի նախագծի ներկայացումն էր:
Վարչապետն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև հասարակությանն ամենաշատ հուզող էներգետիկ ոլոտին:

Գործադիրի ղեկավարը մասնավորապես նշել է. «Այստեղ խնդիրները շատ են, իսկ լուծումները՝ ոչ պարզունակ: Վերջին տարիների ընթացքում այս ոլորտն աստիճանաբար նահանջել է, և այսօր արդեն էլեկտրաէներգետիկական ոլորտի խոշոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷՑ-ը կուտակել են մեծ չափով պարտքեր, և նման վիճակի շարունակությունը կարող էր բերել համակարգի համար անդառնալի հետևանքների»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել