Tert.am-ը գրում է.

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գտնում է, որ Բաղրամյան փողոցում մնացողներն էլ կգնան։ «Իհարկե կցրվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հարցին, թե որքան եք սպասելու, նա ասաց՝ «Տեսնենք, իրենք կգնան»:

Նա ասաց, ար Ազատության հրապարակում իրավիճակը ևս նորմալ է, երիտասարդները այնտեղ  զրուցում, քննարկում են։

Հարցին, թե պայթուցիկներով մարդկանց հայտնաբերեցիք, պատասխանեց.«Համապատասխան ծառայությունները զբաղվում են, միգուցե հայտնաբերվել են, դիմեք լրատվական ծառայությանը։ Մենք արդեն մեկ շաբաթ՝ յոթ օր, այստեղ ենք և փաստեր ունենք արձանագրված, թե ինչեր ենք այստեղ հայտնաբերել՝ ընդհուպ ատրճանակ, ավազով շշեր, փայտեր, մահակներ, դիմակավորած անձիք, ոչ սթափ վիճակում քաղաքացիներ, ալկոհոլ, որը ջրի տարաներով փորձում էին այստեղ բերել, մենք փաստով ենք աշխատում»։

Նա զարմանալի համարեց, երբ քաղաքացին փորձում է ոստիկաններից պաշտպանվել։«Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, որ երբ  գալիս են այստեղ մեր և ցուցարարների միջև  պատնեշ են կազմում, ումից են պաշտպանում՝ ես էլ չգիտեմ»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել