Վերջերս հայտնի է դարձել, որ Ռուսաստանը ևս մեկ տարով երկարաձգում է մթերային էմբարգոյի կիրառումն այն երկրների նկատմամբ, որոնք սահմանել են հակառուսական պատժամիջոցներ:

Մթերային էմբարգոյի ցանկը գրեթե չի տարբերվում նախկինից, և դրանում շարունակում է մնալ մսամթերքը, կաթնամթերքը, ձկնեղենը, բանջարեղենը և այլն: Հաշվի առնելով այս տարվա առատ բերքը՝ պետք է փաստենք, որ հիանալի հնարավորություն է արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու և ռուսական շուկայում դիրքերն ընդլայնելու համար:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շնորհիվ արտահանման ընթացակարգերն առավելագույնս պարզեցվել են, և ստեղծվել են բարենպաստ պայմաններ գյուղմթերքի արտահանման համար:

Մասնավորապես, հաշվի առնելով Ուզբեկստանի ծիրանի բերքի սակավությունը, պետք է վստահորեն ասել, որ այս տարի մեր ծիրանը կավելացնի արտահանման ծավալները:

Հայաստանից արդեն իսկ արտահանվել է 5500 տոննա ծիրան: Իսկ ինչ վերաբերում է թարմ պտուղ-բանջարեղենին, ապա այս տարվա արտահանման ծավալները գերազանցում են նախորդին 5700 տոննայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել