Տարիներ առաջ շահույթով աշխատող «Հայկական ավիաուղիներն» արհեստականորեն սնանկացրին, որպեսզի կոպեկներով ոլորտի սեփականատեր դառնա իշխանության անձը կամ երևի հենց երկրի 1-ին, 2-րդ դեմքերը: Արդեն քանի տարի է՝ ՀԷՑ-ը գոյատևում է սակագնի բարձրացման հաշվին, սակայն մինչև երիտասարդների ըմբոստացումը վերևներում չէին մտածում ոչ միայն սնանկ ճանաչելու, այլ գոնե հարցը «հյուսիսային պապայի» հետ քննարկելու մասին: Ահա թե ինչ է նշանակում ինքնիշխանության բացակայություն. եթե ընկերությունը հայկական է, ապա կարելի է նույնիսկ արհեստականորեն սնանկացնել, իսկ եթե ռուսական՝ ձեռքերդ հեռու դրանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել