Անընդհատ խոսում ենք ուժից: Վստահաբար յուրաքանչյուր պետությունում ամենաուժեղը ժողովուրդն է: Հենց ժողովուրդն է իր ուժի մեծ մասը լիազորում իշխանություններին: Նմանատիպ իրավիճակներում միմյանց դեմ են դուրս գալիս գրեթե հավասարազոր ուժեր: Իհարկե ամենացանկալին ՈՒԺԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է, այլ ոչ թե կիառումը: Ուժերի բախումից միայն ու միայն վնասներ են լինում:

Եվ ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ այս օրերին:

- Իշխանությունը մի պահ մոռացավ ժողովրդի ուժի մասին: Ժողովուրդն էլ մոռացավ իշխանությանը ուժի մասին: Հաշիվը 1:1:
- Ժողովուրդը ցույց տվեց իր ուժի մի մասը: Իշխանությունն էլ իր ուժի մի մասը ցույց տվեց: Լավ թե վատ այլ հարց է: Հաշիվը 2:2:
- Իշխանությունը չի ենթարկվում այլ ուժերի սադրանքներին: Ժողովուրդը նույնպես: Գոնե այս պահին: Հաշիվը 3:3:
- Իշխանությունները գնացին ակնհայտ զիջումների: Հերթը ժողովրդինն է:

Անձամբ ինձ ձեռք է տալիս ոչ-ոքի տարբերակը:

P.S. Քայլերի այս հաջորդականությունը միշտ հնարավոր է: Բայց ՄԻԱՅՆ այս հաջորդականությունը ու ՄԻԱՅՆ ոչ-ոքի արդյունքով: Յուրաքանչյուր իշխանություն միշտ պետք է հիշի իր ժողովրդի ուժի մասին: Իսկ յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հպարտ լինի իր իշխանությունների ուժով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել