Երբ որ դու կես փողոց մարդ ես, որոնց կեսը կանայք են, երեխաներ, անչափահասներ, ծերեր ու երբ որ ոստիկանությունը իրա սաղ զորքերն ա, սաղ հատուկ տեխնիկան, սաղ իշխանությունն իրա մեջքին ու ամեն ինչ անելու դաբռոն` Բաղրամյան պողոտայում մնալն ու մնալու կոչ անելը հերոսություն չի, խելամտություն չի ու պայքար, պայքար մինչև վերջ չի. զոռբայություն ա, տաքացած արյուն ա ու ազարտ ա. որը ոչ մի կապ չունի կողքդ կանգնած կնոջ, աղջկա, երեխայի նկատմամբ ունեցածդ պատասխանատվության` հաղթանակի հասնելու հետ.
ես չեմ ասում, որ ինչ-որ բան առանց արյան կամ հենց ամենապարզ ծեծի ա փոխվում.
օկ` համաձայն եմ, ծեծում ենք, ծեծելով-ծեծվելով ենք փոխում. բայց զուտ քանակական/ ֆիզիկական առումով էդ էս պահին նույնն ա թե վեռտալյոտի վրա ռագատկով կրակես ու ասես պաքարում եմ. չէ տղերք ու աղջկերք, ովքեր հիմա հարթակի վրայիղ եսիմում եք լսում` ՉԷ. մարդիկ սարի պես 10 օր իրար պահեցին. էսօր իրանց հետևից ամոթ եք գոռում.
հա` ես էլ եմ դավաճան. հա` ինձ էլ ամոթ. հա` ես էլ եմ ոստիկանության կողմից. 
էսքան բան.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել