Ամբոխն առաջնորդվում է տրամադրություններով, կազմակերպված հասարակությունը բանականությամբ և հաշվարկներով: Բաղրամյան պողոտայում վերջին շաբաթվա ընթացքում անցկացված ցույցերը ցույց տվեցին, որ մենք իռացիոնալ, անկազմակերպ ամբոխից արդեն վերածվում ենք կազմակերպված հասարակության կամ քաղաքացիական հասարակության: Բոլոր տաք գլուխներին` իշխանություններից տաք գլուխ չլինեք: Եթե փողոցային բախումների եք գնում, ուրեմն նկատի ունեցեք, որ այս անգամ զոհը հենց դուք եք լինելու, ոչ թե մարտի մեկի տաս անծանոթ մարդիկ, այլ հենց դուք, հենց դուք և միայն դուք: Հենց սկսեք ձեզ մահացած պատկերացնել, ձեր պատասխանատվության զգացումն էլ կարթնանա: Իսկ եթե պատրաստ եք զոհվել, ապա շարունակեք նույն ոգով ու հազիվ մի քիչ ոգևորված ժողովրդին նորից խորը հուսահատության գիրկը նետեք: 
Հ.Գ. Եթե մտնում ես ջուրը, և կոկորդիլոսից լայն երախ չունես ու պատշաճ կերպով լողանալ էլ չգիտես, ուրեմն սովորիր լեզու գտնել կոկորդիլոսի հետ, քանի դեռ լողալ չես սովորել ու երախ չես աճեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել