Իր հայտարարությամբ Նախագահ Սարգսյանը տվեց այն երեք կարևորագույն հարցերի պատասախանները, որոնց համար հասարակությունը համախմբվել և արդարացիորեն պայքարում էր: Այսպիսով` երիտասարդների ձայնը չանտեսվեց, ու պայքարը տվեց իր նախնական դրական արդյունքները: 
Որպես երկրի ղեկավար` Նախագահը կատարեց ծանրակշիռ քայլ, որով (թեկուզ ժամանակավորապես) կանխեց հնարավոր սրացումներն ու ապահովագրեց երկիրն ավելորդ ցնցումներից: Նախագահը նաև ամրագրեց, որ հետևողական է լինելու աղմկահարույց չարաշահումների բացահայտմանն ու բնագավառի օրինազանց պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու գործընթացին: 
Պատասխան քայլը երիտասարդ ակտիվիստներինն է: 
Նախագահ Սարգսյանի հայտարարությունից հետո անցած յոթ օրերի իներցիայով ավելորդ արկածախնդրությունների գնալը կշղարշի մինչև հիմա հաջողված պայքարի ընթացքը: 
Այժմ ճիշտ պահն է սեղմել Նախագահի կողմից իրենց մեկնած համագործակցության ձեռքը և կառուցողական երկխոսությամբ անմիջական մասնակցությունն ունենալ հետագա գործընթացներում, որոնք կարող են հանգեցնել վերջնական հաղթանակի: 
Կարծում եմ, պայքարի հաջողված ընթացքն ապահոված երիտասարդ ակտիվիստները ըստ արժանվույն կգնահատեն պահի լրջությունն ու ցուցաբերելով բացառիկ խոհեմություն կընտրեն դեպի վերջնական և ցանկալի հաղթանակ տանող ամենակարճ ճանապարհը` երկխոսություն և համագործակցություն: 
Ի սեր Աստծուն, եղեք խոհեմ ու կատարեք ճիշտ որոշում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել