Կարծես թե մոտենում ենք հանգուցալուծմանը

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, արդեն մի քանի օր տևող ցույցերն արդեն կարծես տալիս են իրենց առաջին պտուղները:

Ինչպես հիշում ենք, երեկ նախագահականից տեղեկացրեցին, որ ՍերԺ Սարգսյան Մաքսիմ Սոկոլով հանդիպման արդյուքում որոշվել էր, որ ՀԷՑ-ում որևէ միջազգային խոշոր ընկերություն պետք է իրականացնի աուդիտ:

Այսօր էլ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել երկրի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ: Քննարկման թիվ մեկ թեման եղել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, էներգետիկ համակրգում ստեղծված նման իրավիճակում սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելը չափազանց ռիսկային է: Ուստի որոշում է կայացվել, որ մինչև աուդիտի եզրակացությունը, սակագնի բարձրացման ամբողջ բեռը կվերցնի կառավարությունը:

Ճիշտ է, Ոչ թալանին նախաձեռնության կազմակերպիչների համար այս որոշումն այնքան էլ գոհացուցիչ չէր, այնուամենայնիվ պետք է փաստենք, որ ստեղծված իրավիճակում նման որոշումը որոշ չափով առաջընթաց կարելի է համարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել