Չեմ կարող հասկանալ, ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ դերասանին, ով կյանքում, իրական կյանքում խաղում է այնպես , ինչպես թատրոնում: Խոսքս Տիգրան Ներսիսյանի մասին է, ով թքում է այս իշխանությունների երեսին ու ասում այնպիսի բառեր, որ ամենաթունդ ընդդիմադիրն անգամ չի ասում:

Այնուհետև մի շտրիխով փորձում է բացատրել, թե ինչու էր մինչ այդ այդպես հարթ իր հարաբերությունները իշխանությունների հետ ու դա կապում է պահի, վայրկյանի հետ. «Մեղավոր եմ որ այս տարիների ընթացքում եղել են պահեր, եղել են վայրկյաններ, որ հավատացել եմ, որ վստահել եմ, թե իրենցից բացի, իրենց հարազատներից բացի, իրենց հետույքներից ու որովայններից բացի իրենց համար ուրիշ այլ սրբություններ էլ կան այս կյանքում։

Սխալվել եմ, սրբություն չունեք դուք»: Դերասանն էլ գիտի, որ իրեն ինչ հարց կտան ու պատասխանում է. «Այն ժամանակ էլ, երբ Տիրոջ Սուրբ ծննդյան սուրբ ծիսակատարության ժամանակ ամպհովանի եմ կրել՝ էլի մարդկանց ու իմ հայրենիքի կողքին եմ եղել, որովհետև հարգում եմ իմ եկեղեցին, իմ դրոշը, իմ զինանշանը և իմ հայրենիքի բոլոր սիմվոլները»: Այս վերամբարձ ելույթի տակ մի փոքրիկ գրառմամբ միամտորեն Սամվել Գասպարյանը հարցնում է. «Իսիկ էն զոնտիգ բռնող տղեն չի՞»… Ամեն ինչ ասված է, մնում է ընդամենը հարցնել՝ Տիգրան, ի՞նչ սև կատու անցավ ամպհովանու տակով… 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել