Tert.am–ը գրում է.

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանը հայտնվել է հերթական թոփ-ակումբի ուաշդրության կենտրոնում: Ինչպես հայտնում է «El Mundo Deportivo»-ն, ՊՍԺ-ից, «Միլանից» ու Մանչեսթեր Յունայթեդից» հետո 28-ամյա թուրք ֆուտբոլիստի համար պայքարին միացել է «Բարսելոնան»:

Նշվում է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ հետաքրքրված է այդ ֆուտբոլիստի ծառայություններով: Թուրանի հրաժարագինը կազմում է 41 միլիոն եվրո:

Իսպանիայի նախորդ առաջնությունում թուրք ֆուտբոլիստը մասնակցել է 32 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կողմից տրված տրանսֆերային արգելքի պատճառով մինչ 2016 թվականի հունվարը «Բարսելոնան» չի կարող հայտավորել իր նոր խաղացողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել