Tert.am-ը գրում է.

Բաղրամյան պողոտայում հայտարարեցին, որ «Սանիտեք» ընկերությունը հրաժարվել է այսօր աղբը տանել, ուստի կոչ արեցին հավաքվածներն իրենց ուժերով աղբը մոտեցնել Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, որտեղից գուցե ընկերության աղբատար մեքենաները կտանեն աղբը:  

Շարժման մասնակիցները նշում են, որ ընկերության աշխատակիցները նեղացել են ցուցարարներից, որ նրանք բարձրացել են աղբատար մեքենայի վրա: Մասնակիցներից Ալեն Սիմոնյանը նշեց, որ ըստ պայմանագրի՝ ընկերության պարտականությունն է աղբը մաքրել նաև հանրային միջոցառումների ու ակցիաների ժամանակ:

Ավելին՝ նա քաղաքապետ Տարոն Մարգարյանից պահանջեց բիոզուգարաններ տեղադրել պողոտայում: «Ես չեմ խնդրում 140 000 եվրոյանոց բիոզուգարաններից մեկը, որն այդպես էլ ոչ մեկ չտեսավ, քաղաքապետը պարտավոր է նման միջոցառումների ժամանակ ապահովել Երևանի բնակիչներին բիոզուգարաններով»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել