Երեկ, ֆիզիկական և հոգեկան ծանր ապրումներիցս զատ, ապրեցի մի խորը հիասթափություն, որն արվեց հայ երիտասարդության նկատմամբ: Երեկվա, վաղվա հայ զինվորների և հայ օրիորդաց նկատմամբ տեղի ունեցածը բարձրագույն վանդալիզմի դրսևորում էր, մի բան, որը սովորական է դարձել հայ իրականության մեջ: Եթե անցյալ դարերում էր հայը հարված ստանում թշնամուց, ապա այսօր եղբայրը քրոջը չի հանդուրժում, հայրը՝ որդուն: Թշնամին ներսից է:
Ես գլուխս եմ խոնարհում հայի վաղվա օրվա համար պայքարող ամեն մի անհատի, երեկվա ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ առաջ:
Զարմանալի է և շատ երախտական է մեր պատմությունը: Այս մոլորակի մեջ մեզ վիճակվեց մի հայրենիք հզոր աշխարհակալ պետությունների կողքին, սակայն դա հասկանալու փոխարեն մենք ընտրեցինք մի այլ ճանապարհ, որի հետ ընդհանրապես հայը կապ չունի: Ամեն բան քայքայվել կամ քայքայվում է Հայաստանում...
Հայ մարդը երբեք, գոնե ներքնապես չի հաշտվում իր ստրկացած վիճակի հետ, ազատությունը, մաքուր անաղարտ հայրենիք ունենալու գաղափարը մշտապես ներկա են նրա հոգում:
Հայ ժողովրդի հոգին, չնայած բռնության լծին ուշղթաներին, ըմբոստ և կենդանի է...
Խոսքս վերջացնելում եմ շնորհակալությամբ, անաղարտ պայքարը չունի այլ վախճան, նա հաղթական է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել