ՀՀ ոստիկանության մամուլի բաժինը պարտավոր է հայտարարությամբ հանդես գալ և պարզաբանումներ ներկայացնել ոչ միայն ցուցարարներին բերման ենթարկելու փաստով, այլև լրագրողների ու օպերատորների մասով: Եթե կան լրագրողներ ու օպերատորներ, որոնք օգտվել են իրենց աշխատանքային «անձեռնամխելիությունից» և ցույցին մասնակցել են ու իրենց դրսևորել են ոչ ճիշտ, ապա ոստիկանությունը պարտավոր է բացահայտել ու ներկայացնել նման մարդկանց: Ոստիկանությունը նաև պարտավոր է ապահովել լրագրողների ու նրանց հետ աշխատող օպերատորների անվտանգությունը: Ոստիկանները պարտավոր են նաև այդքան միլիոններ ծախսելուց հետո վերջապես սովորել, թե ինչպես կարելի է բերման ենթարկել մարդուն, պարտավոր են նախքան ձերբակալումը ճշտել մարդու ինքնությունը, պարտավոր են կարդալ լրագրողի վզից կախած գրությունը և այլն...  Այսքանից հետո ցանկանում եք՝ հարգանք լինի՞ ոստիկանի նկատմամբ:
Տղե՛րք, ճիշտ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել