The police prevented protesting people to reach the RA Presidential ResidenceԵս չգիտեմ, թե ով է Օսիպյանը, բայց անսահման ուզում եմ իր հետ, անձամբ իր հետ զրուցել, մի ճար գտեք: Ես ուզում եմ հարցնել նախ.
1. Ո՞ր օրենքն է վերջապես, որ արգելում է ժողովրդին խաղաղ նստացույց անել՝ համար 29-ը, 132-ը, թե՞ 142-ը: Առայժմ երեք անգամ տարբեր օրենք ասաց:
2. Եթե հնարավոր է՝ ուզում եմ նաև հասկանալ, թե երբ նույնիսկ նստացույցի մասնակիցները լռեցին, այլևս ի՞նչ հակաօրինականության մասին է խոսում Օսիպյանը:
3. Օսիպյանը գիտի՞ արդյոք, որ ինքը՝ որպես չինովնիկ, իր աշխատավարձը ստանում է հարկատուների վճարումներից, և ոչ թե օրենքն է պաշտպանելու մարդուց, այլ մարդուն իշխանության կամակորություններից: 
4. Օսիպյանը գիտի՞, որ ոստիկանության ամեն սպառնալիք ավելի մեծ օրինախախտում է, քան խաղաղ նստացույցը:

Հաստատ բան եմ խնդրում, եթե որևէ մեկը կարող է բարեխոսել, ես սիրով գոնե այս տարածքների մեջ կուզենայի այդ մարդու հետ հարաբերել: Որովհետև այն տպավորությունն ունեմ, թե ինքն ու իր գործընկերները պարզապես գաղափար չունեն օրենքներից, որոնք միջազգային օրենքներին համապատասխան են, որովհետև Հայաստանը վաղուց ստորագրել է միջազգային բոլոր օրենքները, ըստ որի՝ ոստիկանությունը Սահմանադրության ու քաղաքացու իրավունքը պետք է ՊԱՇՏՊԱՆԻ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել