Ոնց հասկացա՝ էս աղմուկ-պայքարն արդեն ոչ մի կապ չունի հոսանքի թանկացման հետ: Հոսանքի հարցն ուղղակի հարմար կամուֆլյաժ ա մարդկանց մանիպուլիացիայի ենթարկելու, կրքերը բորբոքելու ու մայդանանման բարդակ սարքելու փորձի համար... Եթե սխալվում եմ, ապա թող մեկը բացատրի «Ազատ, անկախ, Հայաստան» կոչերը, Եվրոմիության դրոշները, «Գազպրոմի, վոն իզ Արմենիի» անգրագետ գրված պաստառներն ի՞նչ կապ ունեն հոսանքի թանկացման հետ... Հոսանքն առաջին անգամը չի, որ թանկանում ա, բայց ինչ-որ չեմ հիշում, որ էդ կապակցությամբ Եվրոմիության դրոշներ ճոճվեն, ու ազատ, անկախ Հայաստան գոռան... Էսի մայդան ա, ու եթե դա այդպես ա, պիտի այն սաղմային վիճակում խեղդվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել