Առողջապահության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ, 

սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: 
Ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, հարյուրավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ու համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ արժանանալով հասարակության առանձնակի հարգանքին:

Առողջապահության ոլորտը եղել ու մնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օր առաջ բարելավենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատակիցների աշխատանքային պայմանները, այդպիսով նաև նպաստելով մեր համաքաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Ու վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարճ ժամանակում կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ:

Սիրելի՛ բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել