Բոլորն են հիշում, թե ինչպիսի խանդավառությամբ 1998 թ. Քըրք Քըրքորյանը եկավ Հայաստան եւ ինչպես որոշեց լուրջ ներդրումներ անել, ու դժվար չէր կռահել, թե ինչու հետագայում կասեցրեց ժամանակի վարչակազմի ախորժակը օր օրի ավելի գրգռող ԼԻՆՍԻ հիմնադրամի միջոցով հատկացումները: Այսօր արդեն հայազգի միլիարդատերը ողջ չէ, ու նրա միլիոնների հետ երբեւէ գործ ունեցած ղեկավարները սգում են նրա մահը, լուսանկարներ հրապարակում՝ Քըրքորյանի հետ, հուշագրություն մեյդան հանում:
Նախ Քըրքորյանը չի կարող հակադարձել կամ համաձայնել այդ գրառումների ու դիտարկումների հետ,
Եվ երկրորդ, թերեւս Քոչարյանը, Օսկանյանը եւ մյուսները իսկապես անկեղծորեն են սգում Քըրքորյանի մահվան առիթով, որովհետեւ լուրջ ֆինանսական աղբյուր են կորցրել ու ինչպես ժողովուրդն է ասում՝ «կերած տեղերը մրմռում են»: 
Քըրք Քըրքորյանին անկախ Հայաստանում նեղացրին ավելի կոպիտ ձեւով, քան խորհրդային տարիներին մեկ այլ բարերարի՝ Ալեք Մանուկյանին: Վերջինս երազում էր իր անունով թաղամաս ու հաստատություն տեսնել Խորհրդային Հայաստանում, սակայն այն ժամանակվա մեր ղեկավարները չկարողացան բարերարի այդ ցանկությունը «անցկացնել» Մոսկվայով: Արդյունքում Ալեք Մանուկյանը խռովեց ու կրթաթոշակ նշանակեց , եթե չեմ սխալվում, Ամերիկայում սովորող թուրք ուսանողների համար: 
Քըրքորյանի հետ հայրենիքում ավելի դաժան վարվեցին՝ նրան պարզապես խաբեցին ու թալանեցին էժան գրպանահատի նման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել