Ինչ եք աջ ու ձախ կպել Բիբինին ,Բիբինը մեղք չունի հոսանքի թանկացման մեջ :Նա իր գործն է անում ,նա շարժվում է ի նպաստ իրենց կազմակերպության շահերի:
ԵՐԲ որ մեր իշխանությունները անցյալում հանցավոր համաձայնության են եկել հէց -ի ղեկավարության հետ ,անխնա <ընտրակաշառք >էին բաժանում հոսանքը ժողովրդին հհկ-ի ձայների համար ,մի թե՞ Բիբինն էր մեղավոր,երբ մեր օլիգարխները հոսանքի փողերը չեն մուծում իրենց պալատները ջեռուցելու,իրենց ձկնաբուծարանները աշխատեցնելու,իրենց սեփական եկեղեցիները լուսավորելու իրենց հեկտարներով փողոցները լուսավորելու համար,Բիբին է՞ մեղավոր:
Բիբինը շատ լավ գիտի ,թե ինչ է անում ,նա շատ լավ գիտի ,թե ուր է գնացել այդ միլիոնները և ումով է կորել ,դրա համար էլ այսպես ասած թքած ունի այս կառավարության վրա :
Նա այս իշխանությունների հետ է մղսել այդ հոսանքը և չի պատրաստվում քավության նոխազ դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել